Միջոցառումներ
«ՈՒր որ հայերեն կխոսեն, այնտեղ հայրենիքը ողջ է»
Փետրվարի 21-ին Մ.Նալբանդյանի անվան հ. 33 դպրոցի օրը տոնական էր ու գրքի խորհրդով լեցուն: «Գրքին ու գրողին ավելի մոտ» ՝ ահա այս կարգախոսն առիթ հանդիսացավ ժամանակակից գրողներ Անուշ Վարդանյանի, Օլգա Դարյանի, Սաթենիկ Ղազարյանի, Սաթենիկ Գևորգյանի, Անուշ Մարգարյանի, Լևոն Նեսի, Նանեի այցը մեր դպրոց: Հեղինակ գրողները մեկ դասաժամ իրենց իմաստնության, կյանքի խորհրդի, իմաստուն բարեկամ գրքի դերի և նշանակության մասին ինքնատիպ ու հետաքրքիր դաս վարեցին 1-5-րդ դասարաններում: Դասի ավարտից հետո հյուրերը մեծ խանդավառությամբ էին պատմում մեր աշակերտների ցուցաբերած հետաքրքրասիրության ու ոգևորության մասին: Հյուրերը ոչ միայն իրենց այցով ուրախացրին և գրական շնչով լցրին մեր օրը, այլև իրենց բերած մի քանի տասնյակ գրքերով համալրեցին մեր գրապահոցը: Տոնական օրը եզրափակվեց 7-րդ դասարանի դասղեկ Գ. Բարսեղյանի կազմակերպած «ՈՒր որ հայերեն կխոսեն, այնտեղ հայրենիքը ողջ է» խորագիրը կրող միջոցառումով: Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք… Որքան հարուստ է այդ լեզուն իր բազմատեսակ արտահայտություններով, դարձվածքներով ու պատկերներով, որքան զորեղ նրա հասկացողություններն ու դատողությունները, որքան բնական նրա պատկերները և փոխառումները, որքան կատարյալ գիտական անվանումները։
Խ. Աբովյան
Հայոց բանակը 28 տարեկան է…
Արիության դաս հայրենիքի ապագա պաշտպանների համար : Հայ ազգը իր պատմության ողջ ընթացքում երազել է անկախ պետականության ու այն պաշտպանող հզոր բանակ ունենալու մասին: Այսօր դա արդեն իրականություն է: Կարևորելով բանակ-դպրոց կապն ու կրթության դերը երկրի անվտանգության ապահովման գործում ` Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում արդեն ավանդույթ է դարձել «Արիության դաս» անունը կրող հանդիպումների և զրույցների անցկացումը` նպատակ ունենալով դպրոցականների մեջ սերմանել հայրենասիրություն և բարձր պահել ռազմահայրենասիրական ոգին: Այս առիթով հունվարի 29-ին <<Ես եմ իմ երկրի տերը և ես Ձեզ չեմ տա իմ երկիրը>> խորագրով 7-ից -9-րդ դասարանների աշակերտները հանդիպեցին « Մեր կողքի հերոսներ» ՝ Շուլի Հակոբյանին, Ժորա Աֆրիկյանին, Հրանտ Սարկիսովին, N զորամասի զինծառայողներ կապիտան՝ Ա.Հովակիմյանին, կապիտան՝Ա. Ավետիսյանին, լեյտենանտ` Գ. Հովակիմյանին և Է. Մարկոսյանին: Ներկայացնելով ՀՀ զինված ուժերի անցած ուղին, զարգացման փուլերն ու առանձնահատկությունները, ինչպես նաև դրվագներ Արցախյան շարժման տարիներից, ապրիլյան պատերազմի մարտական օրերից: Դասն ավարտվեց Գարեգին Նժդեհի թևավոր խոսքով. «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից»: Ինչ էլ որ լինի, չենք թողնի՝ Մեզ մոտենա թշնամին, Հու՛ր կդառնանք, սու՛ր կդառնանք Շանթ կփռենք նրանց ճամփին:
Այս է երդումը մեր:
8-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ա.Հարությունյանի և ՄԿԱ փոխտնօրեն Կ. Սարգսյաի ղեկավարությամբ ներկայացրեցին՝ ,,Բարձունքը մերն է,, ռազմահայրենասիրական միջոցառում –ցերեկույթ՝ նվիրված հայոց բանակի 28-րդ տարեդարձին:
Հայրենասիրական ոգին,երգն ու պարը,հուզիչ բեմականացումը տոգորել էին ներկաներին: Միջացառմանը ներկա էին ապրիլյան մարտական գործողությունների մասնակից . «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, «Նելսոն Մանդելա»միջազգային մրցանակի հաղթող Շուլի Հակոբյանը, «Նելսոն Ստեփանյան» մեդալով պարգևատրված Ժորա Աֆրիկյանը, Հրանտ Սարկիսովը, Հայոց բանակի N զորամասի զինծառայողներ կապիտան՝ Ա.Հովակիմյանը, կապիտան՝ Ա. Ավետիսյանը, լեյտենանտ` Գ. Հովակիմյանը և Է. Մարկոսյանը,Հայոց բանակում ծառայող դպրոցի շրջանավարտների մայրերը:
Գիտելիքի, գրի և դպրության օր 2019
Սիրելի՛ աշակերտ, նորից հնչեց դպրոցական զանգն ու ձեզ հրավիրեց գիտելիքի, մտքի ճախրանքի հերթական մարաթոնին: Ապրել կարողանալու, աշխարհի ներդաշնակությունն զգալու համար գիտելիք է պետք, իսկ միտքը այդ ներդաշնակությունն զգալու կարողությունն է:«Աստված մեր մեջ ցանել է գիտելիքի բոլոր սերմերը»-սա անցյալի նշանավոր մանկավարժ Կոմենսկու խոսքերն են: Թող այդ սերմը ծլարձակի ու հզորանա քո մեջ:
Հարգելի ՛գործընկերներ, աշակերտներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ` Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Անկախ Հայաստան. 28-ամյա անկախություն
Այսօր մեր դպրոցում դպրոցում տոն էր: Բոլորս նշում ենք մեր երկրի՝ 28-ամյա անկախ ու ազատ Հայաստանի տոնը: Հաղթանակներ, կամք, հպարտություն, անհոգ մանկություն, անզուսպ ժպիտներ, երջանիկ կյանք… Անվերջ կարողենք թվել մեծ ցանկություններ, որոնք անկարող են լիարժեք դառնալ առանց ուժի, իսկ մեր գլխավոր ուժը մեր միասնականությունն է, մեր Հայաստան ու Արցախ աշխարհի միասնությունը: Մեր մաղթանքն է, որ այս գիտակցությամբ ու զգացումներով տոնախմբենք Անկախության տոնը, որպեսզի նրա խորհուրդը ամուր մնա մեր և հետագա սերունդների կյանքում: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը՝ հանուն իր շեն ու բարգավաճ ազգային կյանքի և լուսավոր գալիքի», -
Շնորհավոր տոնդ, ՈՒՍՈՒՑԻ՛Չ...
«Ուսուցիչը նա չէ, ով սովորեցնում է, այլ նա, ումից սովորում են» Ուսուցչությունը Աստծո կողմից շնորհած մեծագույն պարգևն ու առաքելությունն է, մեկ խոսքով` ուսուցիչը առաքյալ է, ով իր իմաստասիրությամբ և բարոյախոսությամբ սերունդներ է կրթում:
Սրտումս Երևան
Էրեբունի-Երևան-2801 տոնին ընդառաջ Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցի աշակերտները հանդես եկան հերթական հետաքրքիր նախաձեռնությամբ: Յուրաքանչյուր դասարան յուրովի հղեց իր սրտի խոսքը իր քաղաքին… Մենք շատ ենք սիրում մեր Երևանը:Այսօր ողջ հայությունը նշում է Երևանի տարեդարձը:Իմ Երևանը դարձավ 2801 տարեկան, իսկ մենք դեռ դպրոցական ենք: Մենք քայլում ենք քո փողոցներով ու հասկանում, որ տարիների էջերում քո թողած պատմությունն է միայն 2801 տարվա: Իսկ դու, դու նոր ես, գեղեցիկ, երիտասարդ: Մեզ նույնիսկ մի պահ թվում է՝ մենք հասակակիցներ ենք: Իմ Երևա՛ն, իմ ջե՛րմ, բարի՛ քաղաք: Այնքան ներդաշնակ է այստեղ ամեն ինչ, այնպես ինքնատիպ: Իմ վարդագու՛յն քաղաք՝արևային, լուսավոր, իմ հին ու նոր Երևան:
4-րդ դասարանը հրաժեշտ տվեց տարրական դպրոցին.
<< Հայերն ապրել են, ապրում են, կապրեն>>
խորագրով միջոցառմամբ ողջունելով գալիք օրվան՝
-Մենք շարունակում ենք մնալ քո գրկում, սիրելի դպրոց…
<< Հայերն ապրել են, ապրում են, կապրեն>>
խորագրով միջոցառմամբ ողջունելով գալիք օրվան՝
-Մենք շարունակում ենք մնալ քո գրկում, սիրելի դպրոց…
Կոմիտաս֊150
Մեր դպրոցի դահլիճը վեր էր ածվել «Անլռելի Զանգակատան»․ հնչում էր Սևակ՝ պարուրված կոմիտասյան հոգեթովիչ հնչյուններով։ Հնչում էր նորատի պատանիների զրնգուն ձայնով, հպարտ հայացքով, պահանջատեր ոգով, քանզի անցյալը երբեք չի լռում, սնում է, ինչպես արմատ, հասունացնում բերքն իբրև ազգային ու մարդկային արժեքներ գնահատող, կրող ու փոխանցող սերունդ։

<< Հրաժեշտ Այբբենարանին>>
1_ին դասարանցիների միջոցառումը՝
<< Հրաժեշտ Այբբենարանին>>։ Երեխաները ինքնատիպ ներկայացրեցին գրերի ստեղծման պատմությունը, փառաբանեցին հայոց լեզուն և
խոստացան սիրել և անաղարտ պահել այն։րեցին գրերի ստեղծման պատմությունը, փառաբանեցին հայոց լեզուն և խոստացան սիրել և անաղարտ պահել այն։

Գարնանային տոներ
Աշակերտական խորհդի և ՄԿԱ գծով փոխտնօրենի ուժերով կազմակերպվեց համերգ՝ նվիրված գարնան տոներին,որին մասնակցեցին դպրոցի շնորհալիները:
Բնության զարթոնքը առավել գեղեցիկ են դարձնում տոներն իրենց խորհուրդներով ու յուրահատկությամբ: Իսկ տոների գույները տարբերվում են Հայաստանում Մարտի 8 ,
Ծաղկազարդ, Սուրբ Զատիկ, Համբարձում, Մայրության ու գեղեցկության տոներ, Մայիսյան հաղթանակներ: Այսօր ոչ միայն հավաքվել ենք շնորհավորելու և բարի մաղթանքներ տալու, այլ կտրելու ձեզ անբավ հոգսերից, երիտասարդացնելո,ւ ուրախացնելոււ, երգելու, պարելու: Թող ձեզնով վառվեն, թող ձեզ միշտ փարվեն, ամենայն բարին ու սերն անձկալի, Տիկնա՛յք սիրասուն հայոց աշխարհի:

Մարտի 8
Մեր շատ սիրելի կանայք և աղջիկներ.
Մ. Նալբանդյանի անվան հ33 դպրոցի աշակերտները շնորհավորում են Ձեր մարտի 8-ը:
Ցանկանում Ձեզ անսպառ գեղեցկություն, առողջություն և մեծ՝ շատ մեծ կանացի երջանկություն:
Մ. Նալբանդյանի անվան հ33 դպրոցի աշակերտները շնորհավորում են Ձեր մարտի 8-ը:
Ցանկանում Ձեզ անսպառ գեղեցկություն, առողջություն և մեծ՝ շատ մեծ կանացի երջանկություն:
Մեծ Լոռեցին
Թումանյանական մաքրամաքուր շունչն էր թևածում Մ.Նալբանդյանի հ. 33 հիմնական դպրոցում: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ
<<Մեծ Լոռեցին>> խորագրով:
Առարկայական միջոցառում հայրենագիտություն առարկայից
<<Թերթենք հայոց պատմության դարավոր էջերը>> Աշակերտները խոստացան քայլե՝լ խելամտորեն, քայլել՝ արժևորելով այն ամեն լավը, որ ունենք, դաս սերտելով այն ամեն հնից, ինչ սովորեցրել է մեզ մեր իսկ պատմությունը, տոկալ, քարը քարին դնել ամեն օր և նորը ստեղծել սիրով ու միասնաբար
Էրեբունի- Երևանի 2800
Իմ ջերմ ու բարի քաղաքի ՝ Էրեբունի- Երևանի 2800 -ամյակին նվիրված՝ Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ
Սիրելի՛ ուսուցիչներ , սրտանց շնորհավորում և մաղթում ուժ և կորով: Դուք ստանձնել եք բարձր պարտականություն` օգնել սերունդներին մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դուք ձեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ձեր աշխատանքից է կախված մեր սրունդի վաղվա օրը, հույսի ու երազի չափը:
Մ.Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված՝ Սիրելի ՈՒսուցիչներին...

Տոնդ շնորհավոր` ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ...
Սեպտեմբերի 19-ին և 20-ին Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում, ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված, 1-ից-5-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին ,, Ես անկախ եմ ,,խորագրով կավճանկարչությանը, իսկ 6-ից- 9-րդ դասարաները ,,Սարդարապատից Արցախ ,, խորագրով միջոցառում ցերեկույթին :
«Վերջին դաս» -2018
Դպրոցական Վերջին դասի առթիվ, այսօր Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում կազմակերպվեց «Վերջին դաս» միջոցառումը :
«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ ուսումնառության կարևորագույն փուլի ամփոփման՝ դպրոցական Վերջին դասի առթիվ։
Ձեր մուտքը մեծ կյանք թո՛ղ բարի լինի։
Լիահույս ենք, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները ամուր հիմք կդառնան հետագայում ձեր կյանքի երազելի ուղին հարթելու և մեծ հաջողություններ արձանագրելու ճանապարհին։
Միջոցառման շրջանակում աշակերտները ներկայացրեցին իրենց դպրոցական տարիների ուսումնառության շրջանը և երազանքները ՝ ներկաների հետ կիսվելով թանկ, զվարճալի և հաճելի հիշողություններով։
Մ. Նալբանդյանի անվան թիվ 33դպրոցի բեմից հորդում էր մայիսյան հաղթանակների արշալույսին հասած՝ հայ ժողովրդի անցած ուղին ու մաքառման դժվարին ճանապարհով ձեռք բերածհաղթական ոգու հպարտ կանչը:
VI դասարանի աշակերտները՝ ուսուցչուհի Շ. Մկրտչյանի հետ, անցան պատմության քառուղիներով՝ իրենց հետ տանելով նաև հանդիսատեսին:
Հաղթական մայիսին նվիրված երգերն էլ ավելի տոնական շունչ հաղորդեցին միջոցառմանը:
VI դասարանի աշակերտները՝ ուսուցչուհի Շ. Մկրտչյանի հետ, անցան պատմության քառուղիներով՝ իրենց հետ տանելով նաև հանդիսատեսին:
Հաղթական մայիսին նվիրված երգերն էլ ավելի տոնական շունչ հաղորդեցին միջոցառմանը:
Մայրության և գեղկության տոնի կապակցությամբ՝ տոնում ենք ԱՊՐԻԼԻ 7…
Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում անցկացվեց միջոցառում նվիրված մայրերին :Գեղեցիկ համադրություն էր մայր, գարուն , հայրենիք…
Երգերի ընտրությունը և բանաստեղծությունները տեղին էին ու գեղեցիկ :
Աշակերտները ներկայացան ըստ արժանվույն . երգեցին զուգընթաց ռիթմիկ շարժուձևով , պարային և բանաստեղծական բեմադրությամբ :Միջոցառման ընթացքում պարբերաբար հնչեցին համապատասխան գրողների բանաստեղծություններ` նվիրված մորը :Միջոցառումն անցավ շատ հետաքրքիր :

Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի բեմից հորդում էր հայ եկեղեցական տաղավար տոներից մեկին` Զատիկին նվիրված տաղ ու խաղեր, երգ ու ժողովրդական պարեր:
Աշակերտները պատմեցին տոնի առաջացման ակունքների, Զատիկը տոնելու ժողովրդական ավանդույթների ու ծիսակարգի մասին:
Աշակերտները պատմեցին տոնի առաջացման ակունքների, Զատիկը տոնելու ժողովրդական ավանդույթների ու ծիսակարգի մասին:
Տոնական տրամադրություն՝ նվիրված Կանանց միջազգային օրվան….. .
Նալբանդյանի անվան հ 33 հիմնական դպրոցում ներկայացվեց <<Մարտի 8>> խորագրով շնորհավորական ցերեկույթ:
Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում, Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվեց միջոցառում: 7-րդ դասարանի աշակերտները ֆրանսերենով ներկայացրեցին Շարլ Պերոյի «Մոխրոտիկը» հեքիաթը: Փոքրիկ դերասանները բեմում փայլեցին հուզականությամբ, արտիստիզմով, վառ ու գունեղ կերպարներով:
Մ.Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում փետրվարի 19-ին ՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակին և գիրք նվիրելու օրվան նվիրված 4բ դասարանը պատրաստել էր միջոցառում-ցերեկույթ
,,Պոչատ աղվեսը,,մեր պատկերացմամբ բեմականացումը:
,,Պոչատ աղվեսը,,մեր պատկերացմամբ բեմականացումը:
<<Տխուր պատմություն ուրախ ավարտով>>
թեմայով միջոցառում:
Միջոցառմանը մասնակցում է 4-ա դասարանը:
թեմայով միջոցառում:
Միջոցառմանը մասնակցում է 4-ա դասարանը:
,, Ճանաչի՛ր հայրենիքդ ,,
Մ. Նալբանդյանի անվան հ.33 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները հայրենագիտություն առարկայից ներկայացրեցին դաս-միջոցառում ,, Ճանաչի՛ր հայրենիքդ ,,խորագրով: Եթե հայրենիքդ գիտես ու ճանաչում ես, այն չսիրել չես կարող,հատկապես մեր հայրենիքը, որ երկրիս վրա ամենագեղեցիկն է: Երեխաները խոստացան , որ իրենց հայրենասիրությամբ ամուր պահեն մեր հողը, և գուցե իրենց հասակակիցների հետ մի օր Հայաստանի սահմանները ընդլայնեն, ինչպես Տիգրան Մեծի օրոք՝ ծովից –ծով Հայաստան դառնան,իսկ հիմա իրենց ձեռքին գիտության բանալին է, այն զենքը, որը կարող է հավերժ անկախ պահել մեր Հայաստան և Արցախ աշխարհները: Կիլիկյան հայոց դարավոր երդում, Քեզնով գնդեր են եկել հաղթության, Չես գերվել երբեք թշնամուց մարտում: Գևորգ Չաուշի թոռներին նորեկ Եվ Դավիթ-Բեկի ծոռներին բոլոր Ընձայի՛ր նորից հավատ, ուժ և երթ, Զորավի՛գ կանգնիր Արցախիս խրոխտ: Ոգեղեն սնունդ դու մեր զարթոնքի, Քո ծփանքի տակ մենք հավերժ անհաղթ, Դու անշեջ մի վեհ հայորդու ձեռքին Պիտի բարձրանաս ԼՅԱՌՆ ԱՐԱՐԱՏ:

Ես քո զինվորն եմ` Հայրենիք
Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում- ցերեկույթ ,, Ես քո զինվորն եմ` Հայրենիք ,, խորագրով : Միջոցառման ընթացքում աշակերտներտները խոստացան և երդվեցին ունենալ Ամուր հավատք,հզոր բանակ,պաշտպանված հայրենիք: Վառ պահել մարտական ջահը՝ Որպես փառքի պսակ, Սատա՛ր կանգնենլ մեր վեհ ազգին, Ամու՛ր պահել մեր սահմանները:
Դաս-միջոցառում՝ ՖՐԱՆՍԵՐԵՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆԸ
.,,Երևան՝ սիրո քաղաք,, միջոցառում- ցերեկույթ
Միջոցառում նվիրված աշնանը
<<ՈՍԿԵ ԱՇՈԻՆ>>.
Աշակերտները իրենց ելույթներով` երգ ու պարով, ասմունքով գովերգեցին բերքառատ աշունը.....
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ
Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցը մեծ շուքով նշեց ուսուցչի տոնը:
Սիրելի՛ ուսուցիչներ , սրտանց շնորհավորում և մաղթում ենք ուժ և կորով: Դուք ստանձնել եք բարձր պարտականություն` օգնել սերունդներին մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դուք ձեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ձեր աշխատանքից է կախված մեր սրունդի վաղվա օրը, հույսի ու երազի չափը:Մաղթում ենք Ձեզ ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ Ձեր շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
Հայաստանի երրորդ հանրապետությունը 26 տարեկան է: Անկախությունը արժեք է, գիտակցություն, որը պետք է ունենա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Անկախությունը ես եմ, դու ես և Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր քաղաքացիները: Իսկ այն պահպանելու առաքելությունը բոլորինս է: Նալբանդյանի անվան հ 33 հիմնական դպրոցում մեծ ոգևորությամբ նշվեց ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձը:
Երևանի Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցի սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ կյանքի ամենահիշարժան իրադարձության առթիվ, մաղթում ենք բոլորիդ երջանկություն, հաջողություն, լավատեսություն, հավատ ձեր ուժերի, ձեր ապագայի և հայրենիքի հանդեպ: Թող որ ձեզանից յուրաքանչյուրը գտնի կյանքի ճիշտ ու արժանապատիվ ճանապարհը:
( 2016-2017 ուս-տարի )
( 2016-2017 ուս-տարի )
«Վերջին դաս» միջոցառում
Մաղթում ենք ձեզ կանաչ ճանապարհ, որ կարողանաք իրականացնել ձեր երազանքները, բազմապատկեք եռանդը ձեր մտքի և ուժը բազկի, որ մեծանաք ու շենացնեք օջախ ու երկիր, որ զորացնեք եկեղեցի, դպրոց ու բանակ, որ զորավիգ լինեք մեր հայրենիքին և դպրոցին:

Ապրիլի22-ը Երկիր մոլորակի օրն է.
տոն որը նշվում է երկիր մոլորակը պահպանելու համար:
Մ.Նալբանդյանի անվան թիվ33 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին միջոցառում <<Փրկենք մեր մոլորակը>> խորագրով:
Միջոցառման կարգախոսն էր.
<<Բնությունը չունի մարդկանց կարիք. մարդիկ ունեն բնության կարիքը>> :

Ֆրանկոֆոնիային նվրիված միջոցառում:Այն իր մեջ ամփոփեց մարտ և ապրիլ ամիսների ֆրանկոֆոն երկրներին նվիրված բաց դասերի շարքը:
7- 9-րդ դասարանի աշակերտների ուժերով բացատրվեցին ֆրանսերեն լեզվի գեղեցկությունը և ֆրանսիական մշակույթը:
7- 9-րդ դասարանի աշակերտների ուժերով բացատրվեցին ֆրանսերեն լեզվի գեղեցկությունը և ֆրանսիական մշակույթը:
Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Ծաղկազարդը` Երուսաղեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակը:
Մայրության և գեղեցկության տոնը մի ուրույն բեմադրությամբ, իր խորհուրդներով և ծիսակարգով ներկայացրեցին 7-բ դասարանի աշակերտները:Բեմից հորդում էր ինքնատիպ երգն ու պարը, քաղցրանուշ բառերը, ժպիտն ու սերը:
Հուզիչ էր և ինքնատիպ:
Հուզիչ էր և ինքնատիպ:
Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառում՝
«Լավագույն մայրերին»
«Լավագույն մայրերին»
խաղ-վիկտորինա
«Միաժամանակյա Շախմատային Խաղաշար».
Շախմատային խաղը կազմակերպել էր մանկավարժական պրակտիկայի ղեկավար, մեթոդիստ` Գ. Պապանյանը: Խաղին ներկա էին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզդաստիարակության մեթոդի ամբիոնի վարիչ` Յ. Գրիգորյանը, պրակտիկայի բաժնի վարիչ` Մ. Բարբարյանը, Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի պրոֆեսոր` Գ. Հակոբյանը: Միաժամանակյա խաղաշարը անցկացրեց նույն ամբիոնի ուսանող, ՖԻԴԵ-ի վարպետ` Սարգիս Մանուկյանը:

Հ. Թումանյան 148
«Թումանյանը անմահ է, քանզի սերունդները նրան հիշելու են դարեր: Նա հայ հանճարի փայլատակումն է, հայ ժողովրդի մտքի ու հույզերի խտացված կերպարը, մեր ազգային նկարագիրը»: Փետրվարի 20-ին ՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-ամյակին և գիրք նվիրելու օրվան նվիրված ՝ Մ.Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում պատրաստել էին յուրօրինակ միջոցառում ՝ <<Թումանյանը մեր աչքերով>>:
|
|
Տյառնընդառաջ
Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցը մեծ շուքով նշեց Տյառնընդառաջի տոնը:
Տյառնընդառաջը նշանակում է Տիրոջ ընդառաջ գնալ:
Տյառնընդառաջը նշանակում է Տիրոջ ընդառաջ գնալ:
"Արծիվները չեն մեռնում" 8Ա դասարան
Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից: Յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք այն սուրբ հողը, որ ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից :Դժվար է մեր ուղին, բայց նպատակը վեհ է, իսկ դեպի վեհ նպատակը տանող ուղին հաղթանակ է: Մենք պետք է ներկայանանք ավելի պինդ թե՛ կազմակերպությամբ, թե՛ պետությամբ, ավելի մեծ հավատքով, ավելի ոգեղեն:
"Ես քո զինվորն եմ` ՀԱՅՐԵՆԻՔ" 8Բ դասարան
Միջոցառումը սկսվեց Գարեգին Նժդեհի խոսքերով. ,,Ապրել ու գործել միայն այն բանի համար ,որի համար արժե մեռնել,և մեռնել միայն այն բանի համար ,որի համար արժե ապրել,, : Մեր բանակը մեր տունն է ,մեր բերդ ամրոցը.մենք դեռ պետք է պայքարենք, պիտի ծաղկենք, միախմբվենք ու հզորանանք,պիտի մշտալուռ Մասիսի երկու երեսին էլ ծիրանենիներ տնկենք: Մենք կանք,կլինենք ու պիտի շատանանք Որպեսզի չկրկնվի ապրիլյան ողբերգությունը, Սողոմոն Թեհլերյանի խոսքերով դիմեցին աշխարհի մարդկանց ,,Շղթայեցե՛ք դաժան ձեռքերը պատերազմից առաջ և ոչ թե հետո..,,
Նոր Տարի 2017
Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ... մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության... Շնորհավոր Ամանոր... ցանկանում եմ, որ 2017 թվականը նոր ձեռքբերումների տարի լինի...
Միջոցառում-ցերեկույթ <<Միքայել Նալբանդյան 187>>
ԵՐԴՈՒՄ
1.Լինել ազգային բարձր արժեքների ջահակիրը
2.Վառ պահել մաշտոցյան իմաստասիրաց կանթեղը
3.Լինել մեր ժողովրդի սուրբ պատգամների կրողը
4. Արժանապատվոր են կրել հայի անունը բարձր պահելով մեր լեզուն և հավատը
5. Մնալ աստծո տաս պատվիրաներին հավատարիմ
6.Լինել կարգապահ աշակերտ ,սիրել ու հարգել կրթության ու գիտության ուղիներին լույս սփռող նվիրյալ ուսուցիչներին
7.Լինել ազնիվ ,բարի,անաչառ
8. Լինել Միքաել Նալբանդյանի Գաղափարախոսության հետնորդը:
9.Սիրել մայր դպրոցը ,քաջությամբ և խիզախությամբ արժանի դառնալ <<Միքայել Նալբանդյանի անվան համար 33 դպրոցի աշակերտ >> բարձր կոչմանը :
10.Մեր ստացած գիտելիքները ծառայեցնել մեր ժողովրդի և հայրենիքի կայացամանը և բարգավաճմանը: ԵՐԴՎՈՒՄ ԵՄ, ԵՐԴՎՈՒՄ ԵՄ, ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:

https://www.facebook.com/M.Nalbandyan33dproc/