Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոց
ՄԵՐ ՄԱՍՒՆ
23.01.2019
Դպրոցի անձնակազմը և ծնողխորհրդի նախագահ Լ.Հովհաննիսյանը Հայոց բանակի օրվան նվիրված , հուշանվերներ են ուղարկել մեր դպրոցի այն շրջանավարտներին, որոնք այժմ ծառայում են Հայոց բանակում.
ՍԻՐԵԼԻ՝
1.Մկրտչյան Բաղիշ Վրեժի
2.Սարգսյան Գոռ Գևորգի
3.Հովսեփյան Օհան Հովհաննեսի
4.Տոնոյան Արտյոմ Արսեն
5. Պասկևիչյան Տիգրան Գևորգի
6.Մնացականյան Համազասպ Արտակ
7. Ղևոնդյան Ղուկաս Կարենի
8. Խալեպյան Դավիթ Վահեի
9. Գրիգորյան Սարգիս Արմեն
10. Կալոյան Նարեկ Գառնիկ
11.Սևոյան Նարեկ Մհեր
12. Սևոյան Արսեն Սամվելի
13.Նիկրովոսյան Տիգրան Ռոբերտ
14. Սահակյան Էդգար Մայիսի
Մաղթում ենք Ձեզ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ…….

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ծրագրով նախատեսված ,, Հայրենիքը սկսվում է…,, խորագրով ….միջոցառումների շրջանակում այսօր Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցի աշակերտները այցելեցին N զորամաս :
Որտեղից է սկսվում հայրենիքը… Յուրաքանչյուրիս համար այն իր ակունքն ունի: Մեկի համար իր տունն է, ծննդավայրը, մեկ ուրիշի համար, ով ապրում է օտար երկրում, իր պապերի երկիրը, որի կարոտով նա ապրում է, իսկ մեր աշակերտների համար հայրենիքը սկսվում է բանակից , իսկ բանակը զինվորն է…
Ուսուցչի օր
Հոկտեմբերի 5 -ին Մ. Նալբանդյանի հ. 33 հիմնական դպրոցում եռուզեռ էր: Ուսուցչի օրվան նվիրված՝ 7-ից-9-րդ դասարանի աշակերտները յուրօրինակ նվեր մատուցեցին ուսուցիչներին՝ դպրոցում հայտարարելով ինքնավարության օր։ Աշակերտները մի քանի ժամով փոխարինեցին դպրոցի ուսուցչական անձնակազմին և խորապես հասկացան ուսուցչի բարդ , պատասխանատու, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր և բովանդակալից աշխատանքի կարևորությունը։ Այսպիսով՝ 2018 թվականի հոկտեմբերի 5-ը դարձավ դպրոցական կյանքի ևս մեկ հիշարժան և հետաքրքիր էջերից։ Շնորհակալություն մեր աշակերտներին իրենց ստանձնած աշխատանքը պատվով կատարելու համար:
Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում անցկացվեց Երևանի 2800-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված <<Երևանագիտություն>> թեմայով մրցույթ : Մասնակից դպրոցների թվում էր նաև մեր դպրոցը:
Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ ավարտվեց նկարչության մրցույթը` “Սարդարապատից մինչև Արցախ” խորագրով, որին մասնակցում էին 4-7-րդ դասարանների աշակերտները:
Գարնանամուտն իրենց շնչով ու ծաղկառատ կերպարներով լցրեցին IVա դասարանի աշակերտները՝ դասն անցկացնելով դպրոցի բակի ծիլ ու ծաղկի գրկում:
,, Փորձիր գրել գեղեցիկ,, և ,,Հայկական բանակ ,, խորագրով կերպարվեստ առարկայից ներդպրոցական մրցույթի արդյունքները : Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով:
Գործնական աշխատանք
Առարկա -<<Երկրաչափություն>>
<<Քառանկյունների և եռանկյունների մակերեսները>>
Առարկա -<<Երկրաչափություն>>
<<Քառանկյունների և եռանկյունների մակերեսները>>
Խաղ-վիկտորինա
Առարկա` Ռուսաց լեզու
Մասնակցեցին 6-9-րդ դասարանի աշակերտները
<<ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ>>
2ա դասարանի սովորողները շնորհավորեցին
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ . նրանց մաղթեցին անփորձանք ծառայություն, բարի վերադարձ և խաղաղ երկինք,,,
2ա դասարանի սովորողները շնորհավորեցին
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ . նրանց մաղթեցին անփորձանք ծառայություն, բարի վերադարձ և խաղաղ երկինք,,,
Աշխարհի յուրաքանչյուր երկրում անհամբերությամբ են սպասում են Նոր Տարվա գալստյանը: Մ.Նալբանդյանի անվան հ. 33 հիմնական դպրոցի աշակերտները նույնպիսի անհամբերությամբ սկսեցին ձևավորել իրենց հարազատ դպրոցը՝ Ամանորի հիասքանչ, տոնական զարդեր, փայլում գույնզգույն լույսեր և ուրախ տրամադրություն…
Պատրաստվում ենք՝ ինչպես ամեն տարի շատ ոգևորված: Ամանորն ամենահեքիաթային տոնն է , որը բերում է տոնական տրամադրություն, լույս, հույս, հավատ, իսկ տոնական զարդարանքների միջոցով նոր տարվա «հեքիաթն» արդեն մեր դպրոցում է:

3/OFF խաղ՝ 8ա և 8բ դասարանների միջև ,
որը կազմակերպեց աշակերտական խորհուրդը
«3/OFF»-ը ժամանցային շոու ծրագիր է: Մեր խաղը բաղկացած է 9 փուլից և սուպեր խաղից, որին մասնակցում է 9 փուլերի արդյունքում հաղթած թիմը: Փուլերն ունեն ժամանակային սահմանափակում: Որոշ փուլեր մնջախաղ են հիշեցնում, որոշներում էլ մասնակիցները պետք է բառեր գուշակեն: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է երեք մասնակցից: Խաղը անցավ շատ հետաքրքիր և լարված.
Խաղը հաղթեց 8բ դասարանը.
Հայ ազգի մեծն զավակի , Միքայել Նալբանդյանի ծննդյան 188 ամյակին՝ նրա անունը կրող դպրոցի 9-րդ դասարանի սաները և փոքրիկ նալբանդյանցիները՝ արդեն ազատություն նվաճաց Անկախ Հայաստանի փոքրիկ քաղաքացիները խոստացան քայլել ապագային ընդառաջ Ապոլոնից ետ վերցրած քնարով,<<Սրի դեմ ՝ գրիչ>>գաղափարով ,որն յուրաքանչյուր հայի գիտակցությունն է և երդվեցին
1.Լինել ազգային բարձր արժեքների ջահակիրը
2.Վառ պահել մաշտոցյան իմաստասիրաց կանթեղը
3.Կդառնանք Հայոց աշխարհի անվեհեր պահպանը
4.Լինել կարգապահ աշակերտ ,սիրել ու հարգել կրթության ու գիտության
ուղիներին լույս սփռող նվիրյալ ուսուցիչներին
5.Խնամել ու պահպանել դպրոցական գույքն ու շրջակա միջավայրը
6.Սիրել մայր դպրոցը և արժանի լինել <<Միքայել Նալբանդյանի անվան համար
33 դպրոցի աշակերտ >>բարձր կոչմանը
7.Դպրոցը մեր տունն է՝ ազատության ,անկախության դարբնոցը:
ԵՐԴՎՈՒՄ ԵՄ, ԵՐԴՎՈՒՄ ԵՄ, ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:

Երևանի Մ.Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցը <<Հայ զինվորը…>> խորագրով պաստառը արժանացավ պատվոգրի՝ ակտիվ մասնակվության համար:
Շնորհավորում եմ բոլորիս, թող Հայ Զինվոր կոչումը միշտ հպարտությամբ պահենք մեր սրտերում։
Շնորհավորում եմ բոլորիս, թող Հայ Զինվոր կոչումը միշտ հպարտությամբ պահենք մեր սրտերում։
2017թ. հոկտեմբերի 26-ին Երևանի Մ.Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում տեղի ունեցավ
<<Հայ զինվորը…>> խորագրով պաստառների մրցույթ:
<<Հայ զինվորը…>> խորագրով պաստառների մրցույթ:
2017թ. հոկտեմբերի 20-ին Մ.Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում տեղի ունեցավ շախմատի օլիմպիադայի մրցաշարի՝ դպրոցական փուլը,
որի մասնակցում էին մինչև 14 տարեկան աշակերտներ:
որի մասնակցում էին մինչև 14 տարեկան աշակերտներ:
ՙՙՆորարարությունը սկսվում է դպրոցից՚՚
2017թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Դպրոց-կենտրոնների միության և ԱՐՓԱ ինստիտուտի հետ համատեղ իրականացված ՙՙՆորարարությունը սկսվում է դպրոցից՚՚ մրցույթի ամփոփիչ ցուցահանդես-մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էր 24 դպրոց ՀՀ մարզերից և Երևանից, այդ թվում Մ. Նալբանդյանի անվան հ. 33 հիմնական դպրոցը: Դպրոցը ներկայացրել էր երկու հետազոտական աշխատանք. կենսաբանություն առարկայից ՞բույսը և երաժշտությունը՞ հետազոտական աշխատանքը կատարել էին աշակերտներ Մարի Հովհաննիսյանը, Անահիտ Գզրյանը, Հայկ Արեստակեսյանը, իսկ Քիմիա առարկայից ՞Ջրի կոշտություն՞ հետազոտական աշխատանքը կատարել էին աշակերտներ Լիլիթ Գրիգորյանը և Մանե Գաբրիելյանը: Հետազոտական աշխատանքը ղեկավարել է քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Արմենուհի Սումբուլյանը: Աշակերտները պարգևատրվեցին վկայականներով և գրքերով:

Կայացավ աղջիկների և տղաների շախմատի առաջնություն:
Մ.Նալբանդյանի անվան հ. 33 դպրոցի սաները մասնակցեցին շախմատի քաղաքային խաղերի միցաշարին:
Սաները՝ հանձին իրենց ուսուցիչ Մինասյանի,ցուցաբերեցին լավ արդյունք:
Մաղթե՛նք հաջողություն շախմատի սիրահար աշակերտներին:
Սաները՝ հանձին իրենց ուսուցիչ Մինասյանի,ցուցաբերեցին լավ արդյունք:
Մաղթե՛նք հաջողություն շախմատի սիրահար աշակերտներին:
Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է:
Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցի 2-5-րդ դասարանի աշակերտները դպրոցի բակը զարդարեցին, իրենց կողմից պատրաստված ,պոեզիայի տողերով բացիկներով: 6-9-րդ դասարանի աշակերտները քաղաքի տարբեր մասերում թռուցիկներ բաժանեցին և ընթերցեցին անցորդների համար:
Մի խումբ աշակերտներ մասնակցեցին գրողների միության այգում կազմակերպված հանդիպմանը ժամանակակից բանաստեղծների հետ ընթերցումներին:Մշակույթի նախարարությունը նվիրված պոեզիայի համաշխարհային օրվան գրքեր նվիրեց դպրոցին:
«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹԻ ԱՄՓՈՓԻՉ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ:
Շնորհակալություն ենք հայտնում <<ԴԿՄ>>ին նման միջոցառումներ կազմակերպելու համար:
2016թ. մարտի 19-ին ավարտվեց ՀՀ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացված «Հայոց պետական խորհրդանշաններ» ծրագիրը, որին մասնակցում էր նաև Մ.Նալբանդյանի անավն հ33 հիմնական դպրոցը:
Ծրագիրն ամփոփվեց ցուցահանդես-մրցանակաբաշխությամբ:
<<Մենք կարող ենք >> ՀԿ-ի կողմից տեղի ունեցավ եռօրյա սեմինար- հանդիպումներ 7-րդ դասարանցիների և նրանց ծնողների հետ: Սեմինարի նպատակն էր իրազեկել ծնողներին ներառական կրթության , երեխաների հավասարության և իրավունքների մասին:Աշակերտների հետ երկու հանդիպումներից առաջինը ուղղված էր <<Կրթություն ստանալն իմ հիմնարար իրավունքն է >> խորագրին , երկրորդ հանդիպմնաը հյուրընկալվել էր նաև Նարեկը ,ով ցուցադրեց իր գեղեցիկ նկարները և զարմացրեց իր աճպարարական հնարքներով:Աշակերտներին հանձնարարվել է շարադրություն <<Դպրոց բոլորի համար >> թեմայով , որի արդյունքները կամփոփվեն <<Կլոր սեղանի >> հանդիպման ժամանակ
Ամանորը /2016/ մեր դպրոցում
Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցի աշակերտները
ամանորյա շունչ են հաղորդում դպրոցին : Նրանք տարբեր նյութերից գեղեցիկ ու յուրահատուկ եղևնիներ, շղթաներ, խաղալիքներ, ձնեմարդեր են պատրաստում : Մեծ ոգևորությամբ զարդարվել է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը՝տոնածառը։
Մեր դպրոցում տիրում է ամանորյա ուրախ տրամադրություն ` միջոցառումներ,ձմեռ պապ, տոնածառ,ժպտացող և նոր տարվա
հրաշքներին սպասող փոքրիկներ…

Ավելին տես....
Միջոցառում քիմիա առարկայից <<Սիրենք Քիմիան>> վերնագրով:
Ավելին...
|
Էրեբունի- Երևանի 2797-ամյակին նվիրված
միջոցառումների շարք
Իմ ջերմ ու բարի քաղաքի ՝ Էրեբունի- Երևանի 2797 -ամյակին նվիրված՝ Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ,որոնց սկիզբը դրվեց հոկտեմբերի 9-ին <<Երևանը ես եմ>> խորագիրը կրող դաս –միջոցառմամբ 4-րդ դասարանի աշակերտների և Վ.Թադևոսյանի շնորհիվ :
Միջոցառումները շարունակվեցին. հոկտեմբերի 11-ին քաղաքապետարանի մոտ կազմակերպված միջոցառմանը 7-9-րդ դասարանների մասնակցությամբ, հոկտեմբերի 12-ին աշակերտական խորհրդի, ՄԿԱ փոխտնօրենի և ՄԿԿ-ի ուժերով կազմակերպված կավճանկարչությամբ և ամփոփվց «Իմ ջերմ ու բարի քաղաք»
միջոցառում-ցերեկույթով:Աշակերտները, իրենց խոսքը հղելով, ասացին. <<Մեզ Քաղա՛ք են վստահել>> :
Մենք ենք մեր Քաղաքի դեմքը, համապատկերը, և այն կառուցվում է յուրաքանչյուրիս խոսքով, վարքով ու բարքով: Եվ քաղաքն այնպիսին է, ինչպիսին որ մենք ենք: Ու մենք ՝ այդ օդի ,ջրի գույնի,բույրի ,արևի ու ստվերի ժառանգորդ ու տեր, ինքներս էլ նախ պիտի պահպանենք, ապա վստահենք, հավատանք ու ժառանգենք արդեն մեր ժառանգներին մեր նախնիներից ստացած ողջ ամենաթանկը:

ավելին ...
Միջոցառում նվիրված ուսուցչի տոնին
Տոնդ շնորհավո՛ր, Հայրենի՛ք:
Տոնդ շնորհավո՛ր, ազատ անկախ Հայաստան...
Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցում մեծ ոգևորությամբ և հայրենասիրական ոգով լեցուն ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ ներկայացրեցին 6ա և 6բ դասարանների աշակերտները:
Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է.
Բազմաթիվ ժպիտներ, առաջին դասարանցիների հուզմունք, ծաղիկներ եւ գույնզգույն փուչիկներ… Մի քանի բառով այսպես կարելի է նկարագրել սեպտեմբերի 1-ի առավոտը Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցում:
Հնչի՛ր առաջին զանգ, երկա՜ր, երկա՜ր հնչիր,
Կանչի՛ր մանուկներին, կանչի՛ր քո երգ-կանչով,
Կյանքի լույս են նրանք, կանչի՛ր նրանց, կանչի՛ր:
ավելին...
Հակահրդեհային ուսումնավարժանք
Մ.Նալբանդյանի անվան 33 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում <<Հայդուկային շարժում>> խորագրով` նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձին:
«Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»:
Անդրանիկ
Հայդուկային շարժումը հայ ազգային-ազատագրական շարժման փառավոր էջերից է: Այն նպաստեց ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, ինքնապաշտպանությանը: Բազմաթիվ հայ խիզախ վրիժառուներ իրենց սխրանքներով անմահացան ժողովրդի սրտում, ապացուցելով, որ ավելի լավ է զոհվել պատվով իբրև մարդ, քան քարշ տալ խղճուկ, ստրկական գոյությունը:
Անանց արժեքները չեն ճանաչում սահման ու սահմանաչափ, առավել ևս, եթե այդ արժեքներն իրենց գիտակցական ողջ կյանքն անմնացորդ նվիրել են Հայրենիքին՝ դառնալով հարազատ ժողովրդի ազատության պայքարի շեփորահարն ու մարտիկը, այդ պայքարի գաղափարախոսն ու երդվյալ նվիրյալը:
Այդպիսին էին հայոց կյանքում առասպել դարձած անկրկնելի հայդուկները /Ադրանիկ Օզանյան, Արաբո, Աղբյուր Սերոբ, Սոսե, Հրայր Դյոխք, Գևորգ Չաուշ…./: Տես ավելին...
Միջոցառում <<Շրջագայում ենք Ֆրանսիայի ափերով>>
Լինելով Ֆրանկոֆոնիայի անդամ արդեն 2-րդ տարին է ,ինչ հ33 դպրոցում անց է կացվում դպրոցական միջոցառումներ տարբեր թեմաներով:
Այդ շրջանականերում մարտի 23-ին տեղի ունեցավ միջոցառում <<Շրջագայում ենք Ֆրանսիայի ափերով>> թեմայով,որին մասնակցեցին 6-րդ և 7-րդ դասարանի աշակերտները ֆրանսերենի ուսուցչուհի Նաիրա Սարիբեկյանի ղեկավարությամբ: Ավելինե տես...
«ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՐԱԶԱՏ ԴՊՐՈՑ».
մարտի 12-ին, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն , օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանն այցելել է իր հարազատ՝ Երևանի Մ. Նալբանդյանի անվան N 33 հիմնական դպրոց:
Անվանի մարզիկն իր այցելությունը սկսեց դպրոցի նախասրահում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կոթողին ծաղիկներ դնելու արարողությամբ, այնուհետև աշակերտների կազմակերպած ըմբշամարտի ցուցադրական ելույթում նա հանդես եկավ որպես մրցավար: Ռոման Ամոյանը պատասխանեց դպրոցականներին հետաքրքրող հարցերին, դիտեց դպրոցի շրջանավարտ հայտնի մարզիկների մասին պատմող տեսանյութը, իսկ հանդիպման ավարտին դպրոցին նվիրեց պատանեկան օլիմպիական խաղերի մասին պատմող գիրք:
ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2015
Մ.Նալբանդյանի անվան հ33 դպրոցում նշվեց Անվտանգ Համացանցի միջազգային օրը,որն այս տարի նշվում էր փետրվարի 10-ին:
Երեխանները ծանոթացան համացանցից օգտվելու անվտանգության կաննոների հետ ,դիտեցին տեսանյութեր և պատրաստեցին պաստառներ ապահով համացանցի մասին:
Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ:
Շնորհավո՛ր տոնդ, Հա՛յ զինվոր:
Ավելին...
Ամանորի շունչը մեր դպրոցում ....
Զարդարում ենք տոնածառը...
Վառում ենք տոնածառի լույսերը ...
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ
Դեկտեմբերի 9-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հետ համատեղ Երևանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցում անցկացրեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով:
Մեր աշակերտները մասնակցեցին կենդանաբանական այգում կազմակերպված դդմի տոնին և ներկայացրեցին իրենց սեղանը:Արժանացան պատվոգրի:
Մ.Նալբանդյանի անվան 33 դպրոցի սաների մասնակացությունը <<Էրեբունի - Երևան>> տոնակատարությանը:
|
Տոնդ շնորհավո՛ր, Հայրենի՛ք:
|
ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ <<ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ>>
Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցում կազմակերպվեց դաս- միջոցառում <<Ազգային Հպարտություն>> թեմայով:
Դպրոցի նախասրահում երեխաները ներկայացրեցին մեր ազգային հպարտություններից ՝ ազգային երգն ու պարը :
Ապա 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին դաս- ցուցադրություն , աշակերտները խմբերով ներկայացրեցին ազգային մշակույթը, ազգային ծեսերն ու արարողությունները և ազգային խորհրդանշանները:
Միջոցառմանը ներկա էին <<Արծիվ Մահապարտներ >> գումարտակի ազատամարտիկ Սպարտակ Մաթևոսյանը և <<Կարին>> ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր գործիչ, արցախյան ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը:
Միջոցառման վերջում հյուրերը պատասխանեցին աշակերտների կողմից տրված հարցերին և աշակերտներին ներկայացրեցին իրենց անցած ուղղին և փորձեցին երեխանների մեջ ամրապնդել հպարտության գաղափարը :

<<ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ.
Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցում մեծ շուքով տոնվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ սուրբ զատիկը: Դպրոցի բակում կազմակերպվեց կավճանկար, ներկայացվեց մեծ միջոցառում սուրբ զատկի մասին, ապա դասարաններից յուրաքանչյուրը ներկայացրեցին իրենց զատկական սեղանները և արժանացան պատվոգրերի տարբեր անվանակարգերում: